26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոստանյանը հեռացավ, երբ Փաշինյանն սկսեց անեկդոտ պատմել

«Մարտի 1-2-ի» իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովը չի լուծարվել: Այս մասին այսօր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում: Երբ այս իրադարձությունների մասին ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու առաջարկով հանդես եկած «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցանկացավ այս դեպքերի իրավական գործընթացի մասին խոսել՝ անեկդոտ ներկայացնել, Կոստանյանը դուրս եկավ դահլիճից: «Մի րոպե, մի րոպե»,-ասաց Փաշինյանը, երբ հանձնաժողովի նախագահ Ռուստամ Մախմուդյանը խնդրեց խոսել ըստ էության, բացի այդ անդամներն էլ ասացին, որ այդքան ժամանակ չունեն, որ անեկդոտ լսեն:

««Մարտի 1»-ն ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս համար, ու այս հարցի քննարկումը զուգորդենք անեկդոտ պատմելով, ինձ համար, անկեղծ ասած, պարոն Փաշինյան, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»,-ասաց դահլիճ վերադարձած Գևորգ Կոստանյանը: 

Փաշինյանն ընդգծեց՝ «մարտի 1»-ն իշխանության ամոթն է, իսկ անեկդոտն էլ ՀՀ-ի իրավիճակի մասին էր՝ ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված: Կոստանյանն ընդգծեց, որ ոչ մի քաղաքացու էլ՝ անկախ նրանից իշխանություն է, թե ընդդիմություն, թե քաղաքական կողմնորոշում չունի, ուղղակի պատիվ չի բերում կատարվածը: «Բազմաթիվ գործողություններ արվել են: Եթե դուք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը մանրամասն նայեք, իհարկե, հավատացած եմ, որ նայել եք, կտեսնեք կետ առ կետ «մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ վերլուծություն, քննադատություն, թե դրանց շտկմանն ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր»,-ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Նա հարցրեց, թե կա մի կետ, որ այդ զեկույցում տեղ չի գտել: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրավական ընթացակարգերն արդյունավետ չեն, իսկ այդ փաստաթուղթն էլ մոռացված է արդեն: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ