08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գործելու է նախկին կարգը. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների մասին

«Ընդհանուր առմամբ ասեմ, որ մեր զինանոցի վերազինումը կայուն և մնայուն գործընթաց է, որը տեղի է ունենում մեր և Ռուսաստանի միջև»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ռուսաստանից նոր վարկ վերցնելու լրատվամիջոցների հրապարակումներից: Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցչությանը, նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը տվել […]

Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության. նախարար (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են լինելու լրագրողների համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցինգո՞հ է իր արածից, որ  կառավարության նիստերը դռնփակ են լինելու, պատասխանեց. «Այո՛, գոհ եմ, ասեմ հետևյալըընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության , այնուամենայնիվ, փորձում եմ անել […]

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» իր զեկույցում նշել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնականի գույքի իրավիճակի մասին, հաղորդում է Jnews.ge-ն:  Իր զեկույցում Հանրային պաշտպանը անրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017 թ.-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան: «Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված […]

Վարչապետն ունենալու է երկու նստավայր

Հայաստանի Հանրապեության վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»,-ասաց նա: Դ. Հարությունյանը նշեց, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար: «Գործող վարչապետի հնարավորթյուններն այն աստիճանի են […]

Ահազանգ. Շան ձագերին ուզում են թունավորել

Ապրիլի 4-ին թափառող կենդանիների համաշխարհային օրը, «Դինգո» թիմը հերթական անգամ ահազանգել է մարդկային դաժանության եւս մեկ դեպքի մասին, հաղորդում է Econews.am-ը:  «Սոս վիճակ է: էս ձագերին ուզում են թույնեն, մի օր ժամանակ ունեմ, որ վերցնեմ: Ո՞վ կարող է ժամանակավոր ձագուկ պահի, որ շուտ որդեգրման տանք»,- գրում է «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշյանը: Նա մեզ հետ զրույցում […]

«Քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում են նաև այդ մակարդակի պաշտոնյաների այցերը»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ու Կոլումբիայի կառավարության միջև դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համար համաձայնագրի կնքման առաջարկության հավանություն տալու մասին որոշումը: «Բնական է, որ նմանատիպ որոշումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը, պետք է նշել`քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում են նաև այդ մակարդակի […]

Մենք չարի արտադրանքի լավագույն սպառողներն ենք դարձել

Ժամանակակից գովազդը մեր օրերում ասում է. «Կերեք, չեք մահանա, այլ կբացվի ձեր աչքերը և դուք կլինեք աստվածների նման` կիմանաք չարն ու բարին», այնպես, ինչպես օձը ասաց Եվային: Մենք չարի արտադրանքի լավագույն սպառողներն ենք դարձել ավաղ: Էլ չենք նայում մեզ օգտակար է, թե ոչ, միայն ժամանակին համահունչ լինի: Ծովիկ Դավթյան

Առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանրապետության գործադի մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Անդրադառնալով Կառավարության գործունության 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներին և գերակա խնդիրներին, որոնց կատրումը ակնկալվում էր 2018 թվականի առաջին եռամսյակում՝ նա նշեց. «Հանձնարարում եմ տանսհինգօրյա ժամկետում հանրապետոթյան գործադիր մամինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված