12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետն ունենալու է երկու նստավայր

Հայաստանի Հանրապեության վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»,-ասաց նա:

Դ. Հարությունյանը նշեց, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար: «Գործող վարչապետի հնարավորթյուններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությոuնների պատշաճ իրականացման համար»,-նշեց նա: Նա ընդգծեց, որ այս առումով որևէ զարմանալու բան չկա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ