16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության. նախարար (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են լինելու լրագրողների համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցինգո՞հ է իր արածից, որ  կառավարության նիստերը դռնփակ են լինելու, պատասխանեց. «Այո՛, գոհ եմ, ասեմ հետևյալըընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության , այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն, իմ կարծիքով, կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»:

Դավիթ Հարությունյանի խոսքով`կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, և նախարարները կպատասխանեն լրագրողների հարցերին: «Այստեղ հնարավորություն ընձեռնվելու է լրագրողներին հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին»,-նշեց նա: Լրագրողի ճշտող հարցին`ամեն հինգշաբթի լրագրողները կարո՞ղ են գալ կառավարություն, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Այո»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ