08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դի է հայտնաբերվել

Ապրիլի 4-ին, ժամը 19:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել՝ 1951 թ. ծնված Ն. Ա.-ի դին:

Վարչապետն անդրադարձավ «Բուրգեր Քինգի» պայթյունին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: «Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայաված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանաքով տուժեց ութ մարդ, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն, ըստ ցուցումների, կատարում են անհրաժեշտ աշխատանքները»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ նշված դեպքը հրդեհային ու տեխնիկական անվտանգության ն նորմատիվ […]

Մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարական, շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ավարտին հայտարարեց, որ ըստ Սահմանադրության՝ իրենք շուտով ներկայացնելու են հրաժարական: «Մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարական, շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար:  Չուրախանաք, շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպերով, նույն ռեժիմով»,-ասաց Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք նաև, որ սա Կառավարության վերջին դռնբաց նիստն էր:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ ութ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 11, 13, 15 շենքերը, Պ.Սեւակի փ. 90, 92 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 56, 58 շենքերը, Ն.Տիգրանյան փ. 5, 7 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

Շինարարության ոլորտում աճ է գրանցվել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի գնահատմանը: Նա նշեց, որ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից  է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը: «2017 թ-ին 2016 թ-ի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավել»,-ասաց Կ. Կարապետյանն ու հավելեց, որ սրա հետ միաժամանակ պետք է արձանագրել, որ համայնքների, […]

Վտանգավոր է /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյաը գտնում է, որ  Ազատության հրապարակում իրականացվող ցույցերն ու նստացույցը վնասում են երկրի անվտանգությանը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Իսագուլյանը մանրամասնեց ասելիքը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Երեւանում 9 ամսական երեխա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից […]

Վտանգավոր է՝ չեն վստահում Փաշինյանին. Հրապարակ

«Հանուն Հայաստան պետության ճակա­տում» սկսել են թերահավատորեն վերա­բերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համա­գործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին եւ համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում: Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանպարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակ­ցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկ­ներով: Խնդրո առարկան բռնություն չկի­րառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է: Մինչդեռ, թերթի […]

Թուրքիան կթարմացնի ղարաբաղյան պահանջները, ինչի է պատրաստ Պուտինը . 168 Ժամ

«Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն Էլ ունեցել են բարդություններ: Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը: Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- այս մասին է ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված