13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետն անդրադարձավ «Բուրգեր Քինգի» պայթյունին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: «Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայաված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանաքով տուժեց ութ մարդ, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն, ըստ ցուցումների, կատարում են անհրաժեշտ աշխատանքները»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ նշված դեպքը հրդեհային ու տեխնիկական անվտանգության ն նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստաման հիմք է հանդիսանում:

Նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց երկու ամսվա մեջ ձեռնարկել միջոցառումներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման , ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությմաբ:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ խնդիրները վերացնել, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

«Պարո՛ն Տոնոյան, ուշադի՛ր կլինեք, որ այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում»,-դիմելով Աի նախարար Դավիթ Տոնոյանին`ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ