03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում են նաև այդ մակարդակի պաշտոնյաների այցերը»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ու Կոլումբիայի կառավարության միջև դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համար համաձայնագրի կնքման առաջարկության հավանություն տալու մասին որոշումը: «Բնական է, որ նմանատիպ որոշումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը, պետք է նշել`քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում են նաև այդ մակարդակի պաշտոնյաների այցերը»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Հարավային Ամերիկայում փոխայցելությունների դյուրացման գործընթացը ընթացքի մեջ է: «Արդեն երեք պետությունների հետ սովորական անձնագրերով քաղաքացիները, ինչպես նաև պաշտոնական, դիվանագիտական անձնագրերով կարող են առանց մուտքի այցելել փոխադարձաբար, դա վերաբերում է Արգենտինային, Բրազիլիային և Ուրուգվային»,-նշեց ՀՀ փոխարտգործնախարարը: Նա նշեց, որ Հայաստանը Մեքսիկայի հետ դեռևս ունի դիվանագիտական անձնագրեր, ու աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է: «Աշխատում ենք նաև այդ ցանկը ընդլայնելու վերաբերյալ»,-արձագանքեց վարչապետը: «Այո, նախապատրաստվում է համապատասխան կառավարության որոշման նախագիծ, որտեղ կընդգրկվեն լրացուցիչ երկրներ »,-պատասխանեց Շ. Քոչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ