20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը: Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է […]

«Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով փարատեն»

«Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի ելույթը բավականին խոստումնալից էր, և որևէ շեղում չկար մեր ծրագրից, և եթե կառավարության ծրագիրը լինի նույն ոգով, մենք կողմ կքվեարկենք, իհարկե»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը: Նոր կառավարության կազմի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց թույլ տալ որոշ ժամանակ հետո մեկնաբանել: «Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց […]

Անի Զախարյանը հանդիպել է ՄԻՊ-ի հետ

ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը: Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական […]

Մեր իրավական համակարգում նոր ընտրություններ չեն կարող լինել ոչ կառավարության և ոչ էլ Ազգային ժողովի որոշմամբ. Էմին Երիցյան

«Այս ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը տեղական իշխանություններին առնչվող հարցերն էին: Իրադարձությունների այս ամբողջ շղթայում երեկ առաջին անգամ խորհրդի նիստ ենք գումարել, որտեղ անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Երիցյանի խոսքով` ամենաշատ քննարկվող հարցերից առաջինն այն էր, որ  տեղի ունեցած հեղափոխությունը գլոբալ առումով դրական է […]

Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին. ՀՀԿ

«Մենք մեր բոլոր առաջարկությունները 2017 թվականի ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացրել ենք, և եթե դուք հիշում եք, այդ օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, որից հետո եղել են ընտրություններ, միջազգային կառույցների գնահատականներն էլ եղել են դրական»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոփոխությունների շուրջ առաջարկներ […]

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` կառավարության կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Լևոն Սարգսյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Դավիթ Սարգսյանին նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։

Ստեղծվում է «Դիմակայունություն» առցանց գրադարան. 911tert.am

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը» ծրագրի շրջանակներում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնակցությամբ ստեղծվում է «Դիմակայունություն» առցանց գրադարան: Գրադարանն շուտով հասանելի կլինի բոլորին ակադեմիայի պաշտոնական կայքում՝ www.cmsa.am: Ծրագրի հովանավորը Եվրոպական […]

Կա իմ թեկնածությունը, կա նաև այլ թեկնածություն, կքննարկենք. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցությունը մյուս շաբաթ կորոշի, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենց դաշինքում երբեք խնդիր չի եղել այդ առումով, որոշումները միշտ կոնսենսուսով են կայացվել: «Ժամանակին, երբ ընտրել ենք, թեկնածուներ ենք եղել ես ու Փաշինյանը: Որոշել ենք, որ լինի Փաշինյանը: Հիմա կա իմ թեկնածությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված