20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին: Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր […]

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին լուրը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին: «Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման  միջոցի մասին խոսք չկա և չէր կարող […]

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ «Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ  համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է […]

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել  Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու […]

Վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ […]

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», – ասված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված