Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
Վրաստանի Նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս […]





































