20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մայրաքաղաքում վաղ առավոտյան մեկնարկել են «Վերջին զանգի» միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ «Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են եղել քաղաքապետի տեղակալները: Մասնավորապես, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այցելել է Երևանի Ալ. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը: […]

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին: Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ  Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը:  Անդրադարձ է կատարվել նաև […]

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա հավելեց, որ 450 համայնք է խոշորացվել՝ առանց հաշվի առնելու բնակչության կարծիքը: Երիցյանի խոսքով՝ իրենք չեն կարևորում բուն խոշորացման հարցը, որովհետև դա դիտարկում են որպես գործիք,  կարևորում են ապակենտրոնացումը, որով էլ պետք է […]

Բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ […]

Առաջին հանրապետության շնորհիվ է, որ կա երրորդը (տեսանյութ)

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝  Հանրապետության տոնը: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ հաղթական օրվա խորհրդին և դասերին: Նրա գնահատմամբ՝ այդ օրհասական պահին ժողովրդի բնազդը կարծես վերակենդանացավ: https://www.youtube.com/watch?v=hvJwOC2dvsI&feature=youtu.be Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել և նշեց՝ Արցախյան շարժման […]

Հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները. ԱԳՆ

«Հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից, որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Հարցին, թե […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի […]

Անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից

Մայիսի 25-ին, ժամը 10:50-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]

Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը. Արմեն Աշոտյան

«Ես արդեն ստանում եմ իմ պատասխան իմ դիմումներին արդյունքներ: Ես պահանջում եմ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորել բողոքը: Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Մարուքյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին քաղաքական հետապնդումից։  «Կարծում եմ՝ իր պարտավորությունն է, այս դեպքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված