20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արմեն Սարգսյանը կմեկնի Թբիլիսի

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի  Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ մենք պետք է մեր քայլերը համահունչ կազմակերպենք ու չստեղծենք նախադեպ Սահմանադրւթյունից դուրս որևէ քայլ իրականացնել: «Եթե քաղաքական ուժերը կգան որոշման, որ փոփոխություններ պետք է կատարվեն, կկատարվեն: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու, և դրանք պատրաստ են փոխվել կամ շտկպվել բանակցությունների արդյունքում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց […]

Սիրեց անեծք տալ, որոնք որ պիտի իր վրա դառնան

Օրհնությունների իմ Տե՛ր և Աստվա՜ծ, լուռ մի՜ պահիր Քեզ, քանի որ իմ դեմ բերա՛ն բացեցին նենգ ու մեղավոր: Խարդախո՛ղ լեզվով խոսեցին ինձնից և ատելությա՛ն իրենց խոսքերով ինձ պաշարեցին: Առանց պատճառի՝ պատերազմների՛ մեջ մտան ինձ հետ և իրենց հանդեպ իմ սիրո փոխան՝ մատնեցին ինձ դա՛տ ու դատաստանի, մինչ ես նույն ժամին՝ աղոթքի՛ էի կանգնած Քո առջև: […]

Արդեն իրար են «մերժում». Իրատես

Սոցցանցերի ակտիվ օգտատերերը երկու օր է քննարկում են Ալեն Սիմոնյանի «պատգամավո՞ր, թե՞ ավագա­նու անդամ» հարցի շուրջ խճճ­ված քայլերի հաջորդականու­թյունը: Վերջինս ընդամենն օրեր առաջ էր պատգամավորական մանդատ ստացել, ԱԺ քառօրյա նիստի մեկ օրվա աշխատանք­ներին մասնակցել ու օրվա ավարտին հայտարարել, թե ցան­կանում է հետ գնալ քաղաքա­պետարան, որտեղ, ըստ իրեն, կարող է ազդեցություն ունենալ ավագանու որոշումների ու քա­ղաքապետի […]

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է իր ընտրությունը կանգ առել հենց Արտակ Դավթյանի վրա

«Մի շարք սպաներ կային, բայց իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, և այդ գործոններից ամենևին էլ երկրորդական չէ նրա՝ նվիրված հետևողական ու ազնիվ ծառայությունը»,-այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Արտակ Դավթյանի վրա ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտակ […]

ՊԵԿ-ում՝ «լյուբիմչիկներով». Իրատես

Պետեկամուաների կոմիտեում հերթական իշխանափոխությունը հանգեցրել է զանգվածային հրաժարա­կանների շքերթի: Այն առնչվել է կոմիտեի նախագահի բոլոր տեղակալներին, վարչության պետերին, նրանց տեղակալներին, բաժնի պետերին ու մյուսներին: Շատ հայտնի պաշտոնյաներ պաշտոնանկ եղան: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս աղմկահարույց գործընթացը շրջանցեց, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի հայտնի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներին «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանին և ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալ […]

Էժանագին սենսացիա. բուսաբանական այգում ոչ թե ռեստորան է կառուցվում, այլ վրան. մանրամասներ (տեսանյութ)

Մեր այգին դարձել է թոիրախ ինչ-որ մարդկանց համար, մենք խրված ենք դատական գործընացների մեջ. Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Բուսաբանական այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան՝ անդրադառնալով լուրերին, թե որոշ անձինք բուսաբանական այգու  վարչական տարածքում փորձում են հարսանյաց սրահ կառուցել, եւ բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել: Նա նշեց, որ վերջին ժամանակներում շատ հրդեհներ են լինում, […]

Եթե ՀՀԿ-ի հետ գանք նորմալ համաձայնության, կարող է՝ հենց աշնանն էլ ունենանք ընտրություններ. Մարուքյան

«Գիտեմ, որ Դանիել Իոնիսյանն է ղեկավարում այդ խումբը, նրա հետ պիտի այսօր խոսենք, վարչապետի հետ խոսել ենք, ներկայացրել ենք մեր մոտեցումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Առաջնային հարցը տարածքային համակարգն է, որը պետք է հանվի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: Ըստ նրա՝ մի շարք խնդիրներ կան, որոնց ևս պետք […]

Արարատ Միրզոյանի վրա լավ չի եկել ոչ պաշտոնը, ոչ ժիլետը. Իրավունք

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի կառավա­րությունն աոաջին անգամ այցելեց խորհրդա­րան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Ճիշտ է, ՀՀԿ խմբակցությունը նա­խարարներին առանձնապես չնեղեց, սակայն նրանք էլ իրենք իրենց նեղություն չտվեցին եւ ավեփն, դահլիճից դուրս եկան այլ մուտքից, որպեսզի լրագրողների հետ չառնչվեն: Առա­ջադիմում են՝ ինչքան ավելի հարմարվում են իրենց տեղին, այնքան քիչ են հարկ համա­րում՝ իրենց ժողովրդավարի տեղ դնելու: Դիկտատորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված