16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին. ՀՀԿ

«Մենք մեր բոլոր առաջարկությունները 2017 թվականի ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացրել ենք, և եթե դուք հիշում եք, այդ օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, որից հետո եղել են ընտրություններ, միջազգային կառույցների գնահատականներն էլ եղել են դրական»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոփոխությունների շուրջ առաջարկներ ունենալու-չունենալու մասին:

Ինչ վերաբերում է նրան, որ արտահերթ ընտրությունները լինեն աշնանը, Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքն առաջ է շարժվում Սահմանադրությամբ, իսկ երբ կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում: «Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին»:

Խոսելով այն մասին, որ այս պահին խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, իսկ կառավարությունում՝ ոչ, Բաղդասարյանն ասաց, որ այդ մասին ապրիլին պետք է մտածեին ու սպասեին 2022 թվականին և իշխանության գային ընտրությաններից հետո, այդ դեպքում մեծամասնություն կստանային։

«Հիմա ի՞նչ եք կարծում պիտի ասենք՝ ի վիճակի չեն աշխատելու և նոր ընտրությունների պիտի գնա՞նք։ ԱԺ-ն կարողանում է իր բնականոն աշխատանքները կատարել՝ առանց խոչընդոտելու կառավարության աշխատանքը», – նշեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ