25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԽ համանախագահներն Արցախ չեն այցելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի   մամլո խոսնակ Դավիթ Բաբայան: «Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի  մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, […]

Հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  15–ին՝  ժամը 13:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Կենսաբանական գիտությունների թեկնածու, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը:    ԹԵՄԱ՝    վերջին օրերին Արագածոտնի մարզի ծիրանի ծառերի վրա սարյակների մեծ հոսք է գրանցվել. երեւույթի էկոլոգիական խնդրի  վտանգներն ու հետևանքները:

ՊՊԾ գնդի գործով ևս մեկը ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ […]

Ադրբեջանը երկրի խորքից բերված ստորաբաժանումներ է տեղակայում սահմանին. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգ է սահմանին տիրող իրավիճակով,  մասնավորապես, հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի չդադարող կուտակումների փաստով: «Սույն թվականի ապրիլից Ադրբեջանը մի շարք ստորաբաժանումներ է տեղաբաշխել սահմանամերձ շրջաններում: Նրանց մշտական տեղակայման վայրը այդտեղ չի գտնվում, երկրի խորքերից են բերել: Վերջին մի քանի օրերին ինչ-որ տեղաշարժեր են», – Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Արցախի […]

Գյուղնախարարը չունի այդ գիտելիքները

 «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղացիների խնդիրներին ասաց, որ գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: «Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ»,-ասաց նա: Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց […]

Եթե ՀՀԿ է, ուրեմն հեռացված է

«Ինձ դուր չի գալիս, երբ վերջին շրջանում,  հաշվի չառնելով, որ մարդը իր գործի գիտակն է, պրոֆեսիոնալ է, աշխատանքից հեռացնում են միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ անդամ  է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նոր կառավարիչների որդեգրած մոտիվացիան ճիշտ չէ:  Համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և կադրերի երիտասարդացումը, Լեռնիկ Ալեքսանյանը համարեց դրական, միայն […]

Վարչապետը պետք է ստեղծի դատաիրավական համակարգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ասաց,  որ թեև քաղբանտարկյալներին առնչվող  հարցում շատ վտանգավոր կողմեր կան, բայց ինքը ընդհանուր առմամբ բավականին դրական է գնահատում ստեղծված իրավիճակը. «Այնքան երկար ժամանակ ենք սպասել արմատական փոփոխությունների, որ բնական է, որ այս փոփոխությունները բոլորիս ուրախացրեցին»,-ասաց նա: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով […]

Օրվա կադր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված