28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արաբկիր ԲԿ-ում երեխա է մահացել

Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել: Այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին: «Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում […]

Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք […]

Մանրամասներ Մասիսի քաղաքապետի և նրա եղբոր կալանավորումից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության բոլոր հանգամանքները, ենթադրյալ […]

Ընտրական շեմը նվազեցնելու Ելք-ի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ պաշտոնական դիրքորոշում չունի. Արփինե Հովհաննիսյան

ԸՕ պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: ԱԺ փոխնախագահ, ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում ասաց, որ շատ հարցերում արդեն իսկ բոլոր 4 խմբակցությունները կոնսենսուս ունեն: Նրա խոսքով,քննարկումների հիմնական առանցքը ընտրակարգի փոփոխության հարցն է: «Խնդիրն այնպիսի մոդել գտնելն է, որը մի քանի հարց կլուծի: Խնդիր համար առաջին, […]

Սա հեղափոխությո՞ւն է, թե՞ պարզապես իշխանափոխություն

Իշխանությունները կոչված են, որ ստեղծեն մի այնպիսի համակարգ ու պայմաններ, որ սեփական երկրի քաղաղաքացիներն ապրեն ազատ ու երջանիկ: Այսօր ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի բացմանը, դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չհամաձայնելով նախագահի մինչ այս հնչեցրած տեսակետի հետ, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել: «Եկել է իշխանություն, որ մարդկանց ժպիտ է պարգևում […]

Հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  9–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  աստվածաբան Վարդան Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սրբ. Էջմիածնի դիվանատանը՝ պահանջելով Վեհափառի հրաժարականը. Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են  Սուրբ Գեղարդ մասունքից մի հատված Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրաբերելու մեջ. խնդրի լուծման հեռանկարները:

Վարչապետն ասում է՝ «լավ կլինի, մի վախեցեք», բայց որևէ կոմբայնավար ռիսկ չի անի` մտնի, կխփեն. Զանգակատունը կրակի տակ է

Արարատի մարզի Զանգակատուն գյուղը կրակի տակ է հայտնվել ՀՀ ԶՈւ-ի մեղքով. այսօր հրավիրված ասուլիսին բարձրաձայնեցին համայնքի ներկայացուցիչները:  Հրապարակախոս, պ.գ.թ. Արմեն Կարապետյանը նշեց, որ գյուղը ռազմաճակատային գոտի է դարձել 2018 թ-ի ձմռան ամիսներից, երբ ադրբեջանական զինուժը անհասկանալի պատճառներով շուրջ 50 հա առաջ է եկել և գյուղի արոտավայրերը ու ցանքատարածքները դիտարկող մոտ  6 դիրք` դրել: «Ըստ էության […]

ՀԱՊԿ-ում մտահոգություն կա. ընթացիկ զարգացումները չպետք է հանգեցնեն շփման գոտում իրավիճակի սրման նոր փուլի

2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ինտենսիվացման, դրանց առաջխաղացման և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: Այս մասին տեղեկացրել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար […]

Սահմանադրությունը պետք է փոփոխվի ոչ թե ինչ-որ մեկի ցանկության, այլ՝ ժողովրդի կամքի հիման վրա

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված