14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արաբկիր ԲԿ-ում երեխա է մահացել

Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:

Այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:

«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշեց Ջանոյանը և հավելեց, որ հետաքննություն է կատարվում, և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:

Ջանոյանն ընդգծեց, որ դեռևս քննություն է կատարվում, և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ