03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սա հեղափոխությո՞ւն է, թե՞ պարզապես իշխանափոխություն

Իշխանությունները կոչված են, որ ստեղծեն մի այնպիսի համակարգ ու պայմաններ, որ սեփական երկրի քաղաղաքացիներն ապրեն ազատ ու երջանիկ: Այսօր ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի բացմանը, դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չհամաձայնելով նախագահի մինչ այս հնչեցրած տեսակետի հետ, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել:

«Եկել է իշխանություն, որ մարդկանց ժպիտ է պարգևում ու երջանիկ լինելու պայմաններ է ստեղծում: Սա հեղափոխությո՞ւն է, թե՞ պարզապես իշխանափոխություն»,-հետաքրքրվեց Շահեն Հարությունյանը:

Ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց, որ հարցում արդեն իսկ կար պատասխանը, քանի որ, եթե մարդիկ ժպտում են՝ եկել է իշխանություն, որին հավատում են, ինչպես նաև հավատում են իրենց ապագային:

«Մարդիկ չեն ապրում այսօրվա կյանքով, դուք էլ չեք ապրում հենց այսօրվա կյանքով, այլ ապրում եք ապագայով, ժպտում եք, որովհետև ձեր ապագան ավելի լավն եք տեսնում:

Հետևաբար, այո, հեղափոխություն է տեղի ունեցել, եկել են իշխանության մարդիկ, որոնց վստահում է ժողովուրդը: Իմ պատկերացմամբ՝ սա ոչ թե փոփոխություն, այլ հեղափոխություն է»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանն էլ հակադարձեց՝ նկատելով, որ դա հավատ է իշխանության նկատմամբ, ոչ թե հեղափոխություն:

Հանրապետության ղեկավարն էլ իր հերթին նշեց, թե այդ բնորոշման հետ էլ է համաձայն. «Այո՛, հավատ կա իշխանության նկատմամբ, բայց ինչո՞ւ չկար հավատ նախկին իշխանության նկատմամբ, և ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Տեղի ունեցավ, որովհետև տեղի ունեցավ մեծ փոփոխություն, որը կարող եք հեղափոխություն կամ հեղաշրջում անվանել, կարևոր չէ, կարևորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ