12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես ցանց-մանց, նման բաներով չեմ զբաղվում, կայք, ակաունթ բառերից զզվում եմ

Ես մենակ իմ ունեցվածքի մասին որեւէ բան կարող եմ ասել, տեսանյութը չեմ նայել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ համացանցից չի՞ օգտվում, որին ի պատասխան Իգիթյանը նշեց․ «Համացանց ընդհանրապես […]

Այսօր մեր փողոցներում ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են. Խ. Հարությունյան

Եթե Հայաստանում չլինի արագաչափ, նշանակում է՝ ով ոնց ուզի, պետք է քշի՞: Նման հարցադրումով այսօր՝ ԱԺ-ում հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ՃՈ տուգանքները համաներելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: «Պետությունը պետք է վերանայի տուգանքների չափերը, բայց նաեւ պետք է առանձնանցի այն տուգանքները, որ եթե 1,2,3 անգամ խախտումը կրկնվելուց հետո 4-րդտը պետք է լինի […]

Սպասվում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան

Մակրոն-Փաշինյան առաջին հանդիպումն անցել է ջերմ  մթնոլորտում: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը: Դեսպանն ասաց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած զարգացումները Ֆրանսիան դրական լույսի ներքո է դիտարկում, կարեւորում է խախաղ ճանապարհով հեղափոխության իրականացումն ու կարծում է, որ հետհեղափոխական իրողությունները նոր լիցք կհաղորդեն թե հայ ժողովրդին , թե հայ-ֆրանսիական հարաբերություններին: […]

Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց. Ս. Միքայելյան

«Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց: Ամեն մեկն իր մասնաբաժինն է ունեցել, չեն թռել իշխանությունների գիրկը: Բազմիցս հանդիպել ենք, խոսել ենք, հիմա քննարկվում է՝ ընդհանո՞ւր կգնանք ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրությունների դաշինքո՞վ են մասնակցելու, թե՞ առանձին կուսակցություններով: «Մենք ճամփա […]

50 հազարանոց մեքենայով խախտում են անում, ասում են՝ ես փող չունեմ վճարելու, կամ՝ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարեմ

«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական […]

Միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել ԼՂ բնակչությանը. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը

«Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ ընդհանրապես չմատակարարել զենք -զինամթերք, որոնք, որ կարող են օգտագործվել Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն: Դեսպանը հիշեցրեց, որ […]

Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի.Դավիթ Անանյանի արձագանքը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է ֆեյսբուքում հնչող քննադատությանը, թե ՊԵԿ համակարգ են վերադառնում կոռումպացված կադրերը եւ նշանակումներ են արվում ծանոթությունների միջոցով: Օգտատերերից մեկը ՊԵԿ-ի մի շարք պաշտոնյաների անուններ են նշել, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։ Դավիթ Անանյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ […]

Բեռնաթափե՛ք քրեակատարողական հիմնարկները. Ն. Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեական գործերով համաներման հարցի վերաբերյալ։ «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը։ Համաներում անպայմանորեն պետք է հայտարարվի, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց վարքագծի վտանգավորության աստիճանը հանրության համար իջել է։ Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկներ, կալանավորներ կան, որոնք ունեն  այնպիսի հիվանդություններ, որոնք բացարձակ  անհամատեղելի […]

Սպասվում են եղանակային փոփոխություններ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 13-17-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված