12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հուլիսի 13–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  13–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղաքագետ  Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝  հուլիսի 11-12-ը   ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելել  էր  Բելգիա.  ՀՀ-ԵՄ հարաբերություններ.  հանդիպման արդյունքներն ու  զարգացման հեռանկարները:  

Արմեն Աշոտյանը հորդորել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարեւորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի եւ վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն […]

Ղարաբաղի հարցում մենք երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։ «Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  […]

ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը Վրաստանի եւ Մոլդովայի հետ կապված դիրքորոշում է. Սուրեն Սարգսյան

«Վերջին մի քանի գագաթնաժողովներին ՆԱՏՕ-ն մշտապես նույն ձեւակերպումն է տվել: Ճիշտ է, շարունակության մեջ հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, բայց այս նախադասությամբ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ սատարում է  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այսինքն, եթե անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ Հելսինկյան եզրափակիչ ակտին, ապա տրամաբանական կլիներ, որ անդրադարձ կատարվեր […]

Շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է

«ԵԿՄ կառույցն անհրաժեշտություն է եղել, բայց ոչ այսօրվա Երկրապահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածության առաջադրման հարցը: «Թեկնածությունը ես չեմ որոշում: Մոտ 500 հոգի կմասնակցեն համագումարին, կորոշեն: Ես իմ դերակատարությունն ունեցել եմ մինչև 2004 թ., հետո ԵԿՄ-ն ուրիշ ճանապարհով գնաց, ես դուրս […]

Է. Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն […]

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շարժումն ուզում է կապել հեղափոխության հետ

Դիվանատուն մտած և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների խումբը, թեև կապ չունի նոր իշխանությունների հետ, բայց այն, որ խումբը ցանկանում է կապել շարժումը իշխանափոխության հետ, ակնհայտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գևորգ սրբազան Սարոյանը: Հոգևորականի պնդմամբ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ նախատեսված հատուկ ճանապարհային քարտեզով: «Օգտագործվում է […]

Երևան քաղաքը նոր դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:  ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված