12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը մնում է գերիշխող. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շա­րունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ: Իներցիայի ու­ժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյա­նին պատկանող ընկերությու­նից, որովհետև նա կարողա­նում է մարդկանց համար ար­տոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը:  Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտան­գության իր բաժին պատասխա­նատվությունից է […]

ՀՀԿ-ականներն այլ հաշվարկներ են ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում, որ Երեւանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետ. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն […]

ԿԳԲ-ի «ուղեղային չիպը». Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս […]

Ուռուցքաբանության կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը». Հրապարակ

Հրապարակը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։ Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր […]

«Մուծվելու» ավանդույթը վերադառնում է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումներին մենք անդրադառնում ենք գրեթե ամեն օր։ Նախօրեին անդրադարձել էինք ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետ Կարեն Կարապետյանի հետ կապված սկանդալին։ Պարզվում է՝ հեղափոխությունից հետո նրա տեղակալ նշանակված Դավիթ Օհանյանը ոչնչով չի զիջում իր պետին։ Դավիթ Օհանյանը «Փեթակ» առևտրի կենտրոնի Վարուժան Գրիգորյանի՝ Փեթակի Վարուժի սանիկն է։ Օհանյանին ՊԵԿ օպերվարչության […]

Նիկոլ Փաշինյան. «Քաղաքական որոշումը մեկն է» (տեսանյութ)

Բրյուսելից Երեւան վերադարձի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ունեցած հանդիպումներին, այլեւ որոշ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների: Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ ոչ մի խոսակցություն` Ադրբեջանի նախագահի հետ հավանական հանդիպման մասին, չկա: Այդ թեմայի շուրջ նա նաեւ նկատեց. «Եթե մի կողմը ոչ թե խաղաղ կարգավորման է պատրաստվում, այլ անընդհատ ագրեսիվություն […]

Գյուրզա օձը՝ տան նկուղում

Հուլիսի 12-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Երբ մարդը մերժում է Աստծուն

Երբ մարդ արարածը իր սրտում մերժում է Աստծուն¸ այդ ժամանակ սատանան է տիրում նրա վրա¸ քանզի այդ մեկը հպարտացել է Աստծո դեմ։ Իսկ հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում¸ որից ծնվում են մնացածները¸  հ-պարտություն բառը մեկնել են որպես հրեշտակի պարտություն իմաստով։ Այդ պատճառով հնում թագավորները իրենց կառքում արկղով հող […]

Ռոնալդուի հեռանալուց հետո

Մադրիրի «Ռեալ»-ի իսպանաեզու պաշտոնական Twitter-ը Քրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո մոտ մեկ միլիոն բաժանորդ է կորցրել՝ գրում է AS-ը: Այժմ էջի բաժանորդների թիվը 31,02 միլիոն է, որն այնուամենայնիվ ֆուտբոլային ակումբների մեջ լավագույն ցուցանիշն է: Օրինակ՝ «Բարսելոնան» ունի 13,8 միլիոն բաժանորդ: «Յուվենթուսի» մոտ հակառակ պատկերն է: AS-ի տվյալներով՝ պորտուգալացու այնտեղ տեղափոխվելուց հետո էջի բաժանորդների թիվը 20 տոկոսով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված