12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ես ցանց-մանց, նման բաներով չեմ զբաղվում, կայք, ակաունթ բառերից զզվում եմ

Ես մենակ իմ ունեցվածքի մասին որեւէ բան կարող եմ ասել, տեսանյութը չեմ նայել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի մասին հարցին:

Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ համացանցից չի՞ օգտվում, որին ի պատասխան Իգիթյանը նշեց․ «Համացանց ընդհանրապես չեմ նայում։ Այդպիսի դատարկ բաներով չեմ զբաղվում։ Ես ցանց-մանց, նման բաներով չեմ զբաղվում, կայք, ակաունթ բառերից զզվում եմ»,-նշեց նա։

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամը պնդեց՝ իր առաջին խնդիրը այն աշխատանքն է, որով զբաղվում է, ապա նոր ավագանու պարտականությունները․ «Ես Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն եմ։ Չի՞ հետաքրքրում մեր հաղթանակները այդ ոլորտում»։

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ