Սպասվում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան
Մակրոն-Փաշինյան առաջին հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը:
Դեսպանն ասաց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած զարգացումները Ֆրանսիան դրական լույսի ներքո է դիտարկում, կարեւորում է խախաղ ճանապարհով հեղափոխության իրականացումն ու կարծում է, որ հետհեղափոխական իրողությունները նոր լիցք կհաղորդեն թե հայ ժողովրդին , թե հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Լաքոթն ասաց, որ հոկտեմբերին սպասվում է նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան: Այցի ծրագիրը հագեցած կլինի, ծրագրում զգալի տեղ կհատկացվի մշակույթին, կրթությանը, երիտասարդությանը: Դեսպանն ասաց, որ սա կլինի Մակրոնի այցը նոր Հայաստան:
Դեսպանը կարեւորեց Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը՝ կոռուպցիայի, օլիգարխների ու մենաշնորհների դեմ պայքարում: Նա նշեց, որ սա հայաստանի կողմից կարեւոր ուղերձ է իր արտաքին գործընկերների համար:
«Սա կարեւոր ուղերձ է , մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար: Կոռուպցիայի, հավասար պայմանների համար ծավալված պայքարը չափազանց կարեւոր ազդակ է օտարերկրյա ներդրողների համար:
Ըստ դեսպանի Հայաստանյան աշունը նույնքան բացառիկ կլինի, որքան հայաստանյան գարունն էր: Հոկտեմբերին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան կժամանի աշխարհի 84 երկրի պատվիրակություն:
«Կարծում եմ, որ հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում իրեն կզգա՝ ինչպես տանը: Բոլորն են ցանկանում գալ հայաստան եւ բացահայտել այն երկիրը, որը կարողացավ հեղափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ ֆրանկոֆոնիան ոչ միայն գաղափարախոսություն ու արժեհամակարգ է, այլեւ մի մեծ ընտանիք, որի մաս է նաեւ Հայաստանը: