02 Մայիսի, Saturday, 2026
KFC

Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում՝ ինչպես են անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին մեծարում ու բարձրացնում

Հեղինակ՝ գեներալ-մայորՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ  Մեծ մեռելներին՝ մեռնելուցհետո են սկսում մեծարել, իսկհանճարներին՝ նրանցսպանելուց հետո: Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում, թե ինչպես են խելոքներին ու բանիմացներին չեզոքացնում, հեռացնում ու փոշիացնում, իսկ անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին իրենց քծնանքի, շողոքորթության,ստորաքարշության և խամաճիկության շնորհիվ,մեծարում ու բարձրացնում: Անթաքույց ճշմարտություն էսա, ցավալի իրողություն ևանողոք «ժառանգություն»,այո, ի վերուստ տրվածշարունակական«ժառանգություն», որիկնքահայրը՝ մշտապեսսրբություններից խոսացողՄԻՋԱԿՈւԹՅՈւՆՆ է,խղճմտանքից զուրկ այսճակատագրական ուժը: Կեցցես դու՛միջակություն,որիդ թագավորությանանդաստաններումբանավաճառ ևիմաստամոլկիսագրագետներն են սոսկթագավորում, իսկհանճարները՝ այնտեղմիշտ անճարներիկարգավիճակում են,շնորհալիները՝ապաշնորհների,բանիմացները՝անգետների,ձեռներեցները՝սիմուլյանտների,գեղեցիկները՝ տգեղների,հսկաները՝ գաճաճների,խելամիտները՝բթամիտների… Տիեզերական ոգեղենությունըայս թագավորությունում տեղչունի: Արդարությունը չոքած էայնտեղ, ճշմարտությունը՝սմքած, անկանխատեսելիիրականությունըարհավիրքներով,սպառնալիքներով ուվտանգներով լի… Ոգեղենաշխարհի հինգերորդշարասյունը այսկիսախավարիթագավորությանկամակատարն է, նրավերահասու հանձնառուն, որըգրոհելու համար միշտ կազմու պատրաստ է, խայթելուհամար՝ սողունի պեսհրեշավոր, մատնելու համար՝Հուդայի նման, իսկ թիկունքիցհարվածելու համար՝Բրուտոսից էլ ավելիսարսափելի: Այս թագավորության բրենդը՝առերևույթ կեղծ ժպիտն է,ինքնագոհ հեգնանքը,ցուցադրականնվիրաբերումը ևայսրոպեական«պատրաստակամությունը»:Անշուշտ, իրականության մեջսարսափելի է, երբտգետները մսաղացի պեսաղում ու խժռում ենգիտուններին, երբանճարները գերանդիդարձած՝ հնձում ուտեսադաշտից հեռացնումեն հանճարներին, երբզեռուները ապականում ուպղտորում են առուներին, իսկազգային տականքները«տանիքներ» դառած,կործանում ենընտանիքներին և այսամենից հետո սեփականպիղծ ձեռքերինազատություն տալով՝դափնեպսակներ հյուսումիրենց զոհերի պատվին,կերուխում կազմակերպումնրանց հիշատակին ևփառաբանում ու մեծարումորոգայթազարկ մեծմեռելներին ու հանճարներին: Ողբամ քեզ երկի՛նք, որնախախնամությամբ մեր տանիքներին հանապազօրյա անձրև ես մաղում, երբեմն տխուր վարձահատուցմամբ:Իսկապես, ցավալի է ու զավեշտալի, երբ կենդանի կերպով ոչնչացնում են շնորհալիներին հետո սկսում նրանց ազգովին մեծարել ևտպավորություն թողնել, թեիբր իրենք կապ չեն ունեցել վերագրվող հանցագործության հետ:Հիրավի, այդպես էր Աբելից մինչև Նոյը, Հայկ-Մելքիսեդեկից մինչև Աբրահամը, սուրբ մարգարեներից միչև Քրիստոսը և Հիսուսից մինչև մեր օրերը: Մի՞թե Քրիստոսը չէր, որ մերժվեց Նազարեթում և վկայեց.«Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք,«Բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ», և ավելացրեց. – Բայց դուք ինքնե՛րդ էլգիտեք,որ մարգարեն իրծննդավայրում պատիվ չունի» ,Ղուկաս: Աստված է վկայում այս ճշմարտության մասին, որը յուրաքանչյուր ազգի մոտյուրովի է արտացոլված ևակնհայտորեն՝ յուրովի է արտահայտվում: Միթե այդպես չէ նաև հայերիս մետ: Որի՞ց սկսեմ, Տիգրան Մեծից,Գրիգոր Լուսավորիչից,Վարդան Մամիկոնյանից,Խաչատուր Աբովյանից,Ակսել Բակունցից, Եղիշե Չարենցից, Աղասի Խանջյանից, Պարույր Սևակից, ԱրթուրՄկրտչյանից, Աշոտ Ղուլյանից, Շահեն Մեղրյանից, Մովսես Գորգիսյանից, Նորիկ Դանելյանից՝ այնքա՜ն շատ ուշատ են…   Ցավալի է, երբ խավարի թագավորությունը խժռում է ազգի շնորհալիներին, իսկ ժողովուրդը անտարբեր հետևում ու լռում է, թեև այն շարունակվում և էլի շարունակվելու է… Ու՞ր ես ողջախոհությու՜ն,զարթնի՛ր և արթնություն ուսթափություն բեր մեզ…

Օգոստոսի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի  20-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:  ԹԵՄԱ՝   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր գործունեության 100 օրը ամփոփեց հրավիրված հանրահավաքում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Երկր մեդիա» հ/ը. ուղերձներն ու  կոչերը. ներքաղաքական զարգացումներ:

Ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենա

ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ով կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենա: Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «Ունենք 3 հնարավոր թեկնածու, դեռ քննարկում ենք, թե նրանցից ով կգլխավորի ցուցակը: 3 թեկնածուների պարագայում դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ կան հանգամանքներ, որոնք հավելյալ քննարկման ենթակա են: Միայն  կարող […]

Աստծո զորավոր խոստումը՝ մի վախեցիր

Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկել եմ քեզ և կանչել եմ քեզ քո անունով. Դու իմն ես։ Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն հեղեղի. եթե կրակի միջով անցնես՝ չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի. քանզի ես եմ քո Տերը՝ քո Աստվածը…  Եսայիա 43։1-3

Պետական կառավարման հարցերը չպետք է որոշվեն հրապարակներում, դա վերադարձ է նախնադար

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լրացավ Կառավարության գործունեության 100 օրը, մեր հեղափոխական զանգվածները մեծ խանդավառությամբ հավաքվեցին Երևանի Ագորայում, Նիկոլ Փաշինյանն էլ շատ կարևոր ելույթ ունեցավ։ Ես համոզված եմ, որ հրապարակում ներկա մարդկանց ճնշող մեծամասնությունը համակավեց հեղափոխության ներկա ընթացքի և ապագայի մասին մեծ ոգևորությամբ։ Ես սակայն, որ […]

Հայտնի է ավագանու ընտրությունների անցկացման օրը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այս մասին այսօր որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության […]

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել. «Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց ոչնչի մասին չեն բանակցել»։ Ապա հրապարակում հավաքվածներին […]

Պարոն Փաշինյան, Դուք չեք կարող ՀՀ վարչապետ լինել. կրկին չհամոզեցիք. Է. Շարմազանով

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն  հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ  ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Այդ մասին ասվում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունում։ «Հարթակում կանգնած  Փաշինյանը  […]

Հարավկովկասյան երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվում. Հրապարակ

Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝  համակարգիչներ։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված