02 Մայիսի, Saturday, 2026
KFC

Սննդային թունավորում Արցախում. քաղաքացիները հիվանդանոցում են

Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել Երևան ք. բնակիչ 1966թ. ծնված Ա. Մ-ն, ՀՀ Արարատի մարզի բնակիչներ` 1987թ. ծնված Գ. Ա-ն, 1991թ. ծնված Մ. Պ-ն, 1995թ. ծնված Ա. Պ-ն, 2001թ. ծնված. […]

Երևանում երկար ժամանակ լույս չի լինի. մարզերը կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 17փ. 25, 27, Հր. Քոչար փ. 44, Վաղարշյան փ. 20/1, Կոմիտաս պող. 22, 24, 26, շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21, 3փ. 2-41, 6փ. 26, 28 […]

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: «Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ), […]

ԺՈՒԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը, քննարկման առնելով կուսակցության Երևանի քաղաքային խորհրդի որոշումը, հայտարարում է, որ կայացրել է որոշում մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին տարածած մամուլի հաղորդագրությունում հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը:

Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 17-ի  հանրահավաքին վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ի հեճուկս ՀՀԿ֊ի հայ֊ռուսական հարաբերությունները զարգանում ու լավանում են՝ վկայակոչելով, որ երկու անգամ հանդիպել ու երեք հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ասաց. «Փաշինյանը կարող է վկայակոչել ինչ ցանկանում է՝ հեռախոսազրույց, հանդիպումներ, համատեղ ճաշեր ու ֆուտբոլի առաջնությանը պատվավոր տեղում հայտնվելը և […]

Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները. Աշոտյանը դիմելու է վարչապետին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած փաստաթուղթը և նշել, որ այն  սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ «Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես՝ հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ […]

Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ […]

Հորդառատ անձրևը արտակարգ իրավիճակ է ստեղծել Արմավիրում

Հրդառատ անձրևի հետևանքով ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, ինչի հետեւանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված