02 Մայիսի, Saturday, 2026
KFC

Հայտնի է դարձել, թե ինչ է ուսումնասիրելու այս տարի դպրոցում արքայազն Ջորջը

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, հաշված օրեր հետո դպրոց կգնա: Անցյալ տարի Ջորջը նախապատրաստական դասընթացներ է անցել լոնդոնյան հեղինակավոր Thomas’s Battersea դպրոցում, որտեղ ուսման տարեկան վարձը 20 հազար ֆունտ է՝ գրում է fakty.ua-ը: Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ հինգամյա արքայազնը պաշտոնապես ստացել է առաջին դասարանցու կարգավիճակ: Նորին գերազանցությունը կսկսի ուսումնասիրել պատմություն, աշխարհագրություն, […]

Հայտնի է ՀՅԴ-ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ. սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ. ահազանգում է Արեգ Ղուկասյանը

«Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ հայտնեց, որ այսօր մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղը օգտագործում է որպես կերակրի աղ: Նա պարզաբանեց, որ իրենք միակ աղ արտադրող ձեռնարկությունն  են Հայաստանում, որի հզորությունը թույլ է տալիս Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարել, դեռ մի բան էլ ավելի: «Մենք նկատեցինք, որ մեր իրացումը խիստ ընկնում […]

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են  առերեւույթ  […]

ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաև խորհրդարանական ձևաչափ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել […]

Կառավարության ձեռնարկած եկամտահարկի իջեցման արդյունքում բյուջեն 60-70 մլրդ-ի կորուստ կունենա

Կառավարությունը նախատեսում է հարկային բեռի թեթեւացում: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:  Հարցին՝ դրանից բյուջետային ի՞նչ չափի կորուստներ կունենանք, Մաշադյանը պատասխանեց, որ քննարկվում է եկամտահարկի դրույքաչափի փոփոխության հարցը. «Օրակարգում ունենք տարբեր դիրքորոշումներ, բայց հիմնականում քննարկվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել շահութահարկի դրույքաչափին հավասար, այսինքն՝ 20 տոկոս: Կարծում եմ, փոփոխությունը հնարավոր կլինի […]

Միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար. փորձագետներ

Վերլուծաբանները գնահատում են ՀՀ կառավարության 100 օրը:  Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաեւ որոշ բացթողումներ:   Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով, այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարեւոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների […]

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղամավան-Սևան ճանապարհին

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ.՝ ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված