07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման

Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է:  Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությունը, ինչն էլ ուժեղ և […]

Եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր` սեպտեմբերի 8-ին, նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝  Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից։ Qahana.am-ը  գրում է, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում […]

Ուրիխանյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ. Ծառուկյանն է որոշել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ կրթու­թյան եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի:  Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի […]

ՀՀԿ-ն ծրագրել է իր անելիքները, բայց՝ առանց Սերժ Սարգսյանի.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է եւ նաեւ ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական […]

Միջադեպ Կասկադում. կիզակետում Վովայի Արշակի որդին է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան […]

ՀՀԿ-ականները շփոթմունքի մեջ են.Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ–ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով: Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել […]

ՊԵԿ-ը սեւ դիմակներով ներխուժել է Ծառուկյանի օբյեկտ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջեւ: Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սեւ դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են: Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի […]

ՊԵԿ-ում ուժեղանում են «բաջանաղների» դիրքերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ տեղի ունեցան ՊԵԿ հարկային տեսչությունների պետերի փոփոխություններ։ Արդեն գրել ենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորն են ազատել։ Կոտայքից Եղեգնաձոր են տեղափոխել Ռ․ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսյանի եղբորորդուն։ Պաշտոնը կորցրել է նաեւ ժամանակին «գեներալների հետ քյալլա տվող» Արթուր Եթիմյանը, ով փորձեց վերադառնալ հարազատ Վանաձորի հարկայինի պետ, սակայն նրան Եղեգնաձորի […]

Վեր բարձրացեք ձեր վախերից

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ Ուրախությանը: Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը: Մի մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը. մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները; Ապավինեք Ինձ. Սիրեք Ինձ: Կանչեք Ինձ: Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. «Ուստի վազեք, որպեսզի հասնեք»: Որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված