06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենը /տեսանյութ/

Հույս ունեմ՝ մինչեւ Ֆրանկոֆոն երկրների՝ Երեւանում կայանալիք գագաթնաժողովը լիարժեք կսովորեմ ֆրանսերեն: Սովորեք օտար լեզուներ: ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա։ Ես նախընտրում եմ ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը եւ բոլոր երեք լեզուների իմացությունս պետք է անընդհատ կատարելագործեմ:    

Վանեցյանի և Խաչատրյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը`վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի […]

Արփինե Հովհաննիսյանը ժամանակից շուտ բացում է փակագծերը

Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա […]

Արա Բաբլոյանի հայտարարությունը. ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել. «ՀՀ Սահմանադրության 108-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի ու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից […]

ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու. Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ ասաց, որ շատ ցավալի է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի և անթույլատրելի են: Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններին՝  Իսագուլյանն ասաց, որ վերջիններս չունեն տարրական գիտելիքներ՝ հասկանալու համար, որ այն, ինչ ասում են […]

Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է “Известия” թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։  «Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի հարցին։ Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել […]

Ինչ պատժաչափ է կիրառվում պաշտոնյաների նկատմամբ, ովքեր դատավորին պարտադրում են

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան հանրագրում ներկայացրել է, թե ինչ պատժաչափ է կիրառվում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր դատավորին պարտադրում են ինչ-որ մեկի նկատմամբ անպայման կալանք կիրառել։ «ՀՀ քրեական օրենսգիրք գլուխ 31 Հոդված 332 Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի […]

Ազգային ժողովն ընտրեց

Ազգային ժողովն այսօր Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին: Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր։ Արման Դիլանյանին թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր,  դեմ՝ 7: ԱԺ-ն այսօր Երվանդ Խունդկարյանին էլ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Նրա ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր, 74 կողմ, դեմ՝ 10 ձայների հարաբերակցության Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված