23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողորմիր ինձ, Տեր

Գոհացա՛ Քեզնից, Տե՛ր իմ, ո՛ղջ սրտով և անմնացո՛րդ և պիտի խոսեմ Քո սքանչելի բոլոր գործերից: Եվ պիտի ցնծա՛մ և ուրախանա՛մ Երկնայինիդ առջև և Քո Անվանը սաղմոսնե՛ր երգեմ: Թշնամիներս Երեսիդ պայծառ կենդանությունից վախեցած պիտի փախչե՛ն- հեռանան և ետ դառնալիս` պիտի նվաղե՛ն ու տկարանան և պիտի կորչե՛ն: Իրավունքներըս պահեցի՛ր, Աստվա՛ծ, Քո արդարության աթոռին նստած որպես դատավոր: Սաստեցի՜ր բոլոր հեթանոսներին և ամբարիշտը անհե՛տ չքացավ, և անունները նրանց ջնջեցի՜ր, որ էլ չհիշվե՛ն հավիտյա՜նս հավետ, թշնամու զենքը մեջտեղից իսպառ Դո՛ւ վերացրիր:

Քաղաքներն այնպե՜ս ավերակեցիր, որ հիշատակը նրանց չքացավ և կորա՜վ- գնաց աղաղակի պես: Աստվա՜ծ կա և որ՝ հո՛ւր- հավիտյա՜ն է կենդանի ապրում և որ՝ պատրա՛ստ է Աթոռը Նրա` արդար Դատաստան անելու համար: Աշխարհի վրա Նա՛ է դատ վարում Իր արդարությամբ և ուղիղ կարգով Իր ժողովրդին՝ դաստիարակո՛ւմ է, կրթո՛ւմ, կայացնո՛ւմ: Ապավե՛ն եղավ Տերը տնանկին և նեղ օրվա մեջ ` առանց ուշացման հասավ օգնության: Եվ Քե՛զ հուսացին նրանք, ովքեր որ Անունըդ գիտեն, քանի որ երբե՛ք չես թողնի նրանց՝ ովքեր խնդրում են կանգնած Քո առաջ: Սաղմոսնե՛ր երգեք մեր Տիրոջն ուղղված, որ բնակվում է Սիոնի վրա, Նրա գործերի՛ մասին պատմեցեք հեթանոսներին: Արյան վրեժը Տերն ահա հիշե՛ց և տնանկների աղոթքներն Իրեն՝ Նա չմոռացա՛վ:

Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, տես, որ խոնա՛րհ եմ թշնամիներիս հետ վերաբերվում և ինձ վե՛ր պահիր մահվան դռներից: Որպեսզի պատմեմ դռների առջև Սիոնի դստեր օրհնություննե՛րը Քո բազմապարգև և ցնծա՜մ` Քո ինձ բերած փրկությամբ: Եվ կուլ գնացին հեթանոսները ապականության իրենց ճահճի մեջ, այն որոգայթը, որ պատրաստեցին` բացվեց ու բռնեց հե՛նց իրենց ոտքից: Տերն սկսում է ճանաչվել, երբ որ՝ Իր դատաստանն է սկսում անել, իսկ մեղավորներն իրենց ձեռքերի ունայն գործերով՝ կապանք սարքեցին հենց իրե՛նց համար: Մեղավորները անդենում պիտի իջեցվեն դժո՛խք, նույնպես բոլոր այն հեթանոսները, ովքեր մոռացա՛ն- ուրացա՛ն Աստծուն:

Բայց աղքատ մարդուն Տերը պիտ հիշի՛, իսպառ չի՛ թողնի Տերն աղքատ մարդուն. նա տնանկների համբերությունը չի՛ թողնի երբեք առանց պատասխան: Արի՛, Տե՛ր, արի՛, որպեսզի մարդը չհզորանա՛ ընդդեմ Քո Կամքին, և թող որ դատվե՛ն հեթանոսները Քո՛ որոշումով: Տե՛ր, նրանց վրա օրենսդի՛ր կարգիր, թող որ ճանաչե՛ն հեթանոսները, որ մա՛րդ են իրենք: Տե՛ր, սակայն ինչո՞ւ հեռու կանգնեցիր՝ անտես լինելով, թվաց` լքեցի՛ր նեղության ժամին: Այրի աղքատին, տե՛ս, բանտարկեցին, երբ ամբարիշտն իր բամբասանքներով որոգայթ լարեց. մեղավորների՛ն նայիր. սուտ խոսքով արդարացնո՛ւմ են անձերն իրենց եղծ:

Գովո՛ւմ են իրար, ցանկությամբ լցված գովո՛ւմ են նրանց, ովքեր զրկեցին ու սպանեցին: Եվ այդ ամենից Աստվա՛ծ բարկացավ: Իր բարկության մեջ Նա չի՛ որոնի, որ մեղավորին հանի կորստից: Տե՛ս, նրանց աչքում գոյություն չունի Աստվածդ ամենայն, ումով երկինքն ու երկիրն ստեղծվեց, ճանապարհները նրանց ընթացքի մշտապե՛ս են շեղ: Նրանց ձեռքերից իրավունքները վերցնելո՛ւ Ես, Տե՛ր, տիրելով բոլոր թշնամիներիդ: Մեղավորն ահա իր սրտում ասաց, թե՝ չի՛ սասանվի, թե իբր պիտի իր սերունդները դժբախտությունից ազատվա՛ծ ապրեն: Նրա բերանը լի՛ է անեծքով, խոսքերը նրա միշտ դա՛ռն են ու նե՛նգ, միշտ իր լեզվի տակ ցա՛վ է կուտակում, որ այլո՛ց խայթի: Նա երերամիտ մեծամեծների կողքին է նստում, որ բամբասանքով, ամենքից գաղտնի՝ սպանի՛, գցի՛ անբիծ մի մարդու: Ինչպես մի առյուծ՝ իր գաղտնի որջից տնանկներին է իր աչքը պահում:

Դարանում այդպես` խե՜ղճ- աղքա՛տ մարդուն հափշտակելու, հոշոտելո՛ւ կամ գցելու ներքև՛: Բայց նա իր սարքած որոգայթներով պիտի բռնվի, և ինքը պիտի հանկա՛րծ խեղճանա և ընկնի՛- անցնի՝ չկարողանալո՛վ իսպառ հոշոտել: Որովհետև իր սրտում ասում էր` տնանկին իբրև մոռացա՛վ Աստված, շո՛ւռ տվեց դեմքն Իր և որևէ բան չի՛ տեսնում արդեն և ինքն ինչ ուզի՝ կանի՛ տնանկին:

Արի՛, Տե՛ր Աստված, Քո իշխանության Ձեռքը վե՛ր պահած լինի մշտատև, և տնանկ մարդկանց Դու մի՛ մոռացիր: Ինչպե՞ս բարկացրեց ամբարիշտն Աստծուն, որովհետև որ իր սրտում ասաց թե` չի՛ քննում Աստված արարքն իր, և ինքն ինչ ուզի՝ այդպե՛ս էլ կանի: Բայց ամբարշտին Դո՛ւ պիտի դնես սաստիկ ցավերում, սրտնեղությունները դարձնես անպակա՛ս, որովհետև որ՝ աղքատին Ի՛նքդ Ես օգնականում, Տե՛ր, և՛ ապավենը, և՛ հույսն Ես նրա, և որբին Դո՛ւ Ես օգնական կանգնում: Մեղավոր մարդու չար բազուկները պիտի խորտակվե՛ն, նա իր մեղքերի փոխարեն պիտի ի՛նքն հետապնդվի, իր մեղքի համար հալածվի այնքա՛ն, մինչև այլևս որևէ վայրում է՛լ չգտնվի:

Դո՛ւ Ես Թագավորն հավիտյա՜նս հավետ, և պիտի կորչե՛ն հեթանոսները երկըրից Նրա: Տնանկները Քե՜զ աղաղակեցին՝ Դու լսեցի՛ր, Տե՛ր, նրանց սրտերի Քեզ պատրաստ չափով՝ լսեցի՛ր նրանց: Տնանկի՛ դատը և որբի՛ դատը Ի՛նքդ Ես վարելու, որ մեծաբանող որևէ մի մարդ էլ չգտնվի երկրում, որ Ի՛նքդ Ես ձեռակերտել:

Սաղմոս 9

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ