Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը ընտրողների 43 տոկոսի 80 տոկոսանոց «համաձայնությամբ» հիմնավորելը խիստ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին
Երեկ տեղի ունեցած ընտրությունները վերջին 25 տարիների բոլոր ընտրություններից տարբերվում էին ընտրակաշառքի և լարվածության բացակայությամբ և բնույթով ժողովրդավարական էին: Պարզվեց, որ ընտրողների սոցիալական վարքը իրական փոփոխության է ենթարկվել և սրանից ամենամեծ հետևությունները պետք է անեն քաղաքական ուժերը: Եթե ոչ ժողովրդավարական ընտրություններում հնարավոր է ներկուլիսային պայմանավորվածությունների գնալ և ապահովել սեփական տեղը քաղաքական դաշտում, ապա ժողովրդավարական ընտրությունները […]