06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի  25–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:   ԹԵՄԱ՝  Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման  ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել:

Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է […]

Հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ. Ցինկեր

Ես համաձայն չեմ նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրությունը գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ:  Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, ով դիտորդական առաքելություն է անցկացրել ընտրություններին: «Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ էլ […]

Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել, որ քաղաքապետի ընտրություններն իր անձնական հաղթանակը դառնան. «Կոմերսանտ»-ի արձագանքը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը վերլուծական հոդվածով անդրադարձել է սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններին՝ ենթադրելով, թե ինչ հետընտրական գործընթացներ կզարգանան երկրում: Հեղինակը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքապետի ընտրությունն իրականում դառնա իր նկատմամբ վստահություն հայտնելու հանրաքվե ու ճնշման միջոց այն ընդդիմախոսների համար, որոնց պատրաստվում է ստիպել […]

Լավ կլինի հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների. Ալեքսանդր Իսկանդարյան

Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ լավ կլիներ հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների, և դրա հավանակնությունը շատ մեծ է: Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: […]

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ. Հայկ Մարության

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Սիրելի’ հայրենակիցներ ջան, սիրելի’ երևանցիներ ջան, հարազատնե’ր ջան, այս հաղթանակը մեր […]

Եթե միայն սուբյեկտն է հեղինակություն, սա չի կարող հեղափոխություն համարվել. Լեռնիկ Ալեքսանյան

«Ինձ համար ընտրություններն ավելի դրական էին, քան՝ նախընտրական քարոզարշավը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս անդրադառնալով քաղաքացիների քիչ մասնակցությանը  ընտրություններին, ասաց,  որ չէր եկել այն շերտը, որը շահագրգռված չէր:  Ալեքսանյանը բացասական է գնահատում դա, ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Խոսելով Հայկ […]

Գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել։ Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների եւ գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված