06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չէի ուզենա Փաշինյանը Հիտլերի նման ավարտեր եւ Հայաստանի ու Արցախի միջեւ կառուցվեր Լաչինի պատ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվին, որ Հայաստանում վախի մթնոլորտ է։ Դրա վկայությունն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքով, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններն են։ «Այս քարոզարշավը ահաբեկում էր քաղաքական ուժերին, գնաց ոչ ցանկալի լրատվամիջոցի ահաբեկում։ Այս մթնոլորտը չի կարող համարվել ժողովրդավարական», – ասաց Արամ Հարությունյանը եւ հավելեց. «Վարչապետը ամեն անգամ […]

Միկրոավտոբուսները շրջափակել են կառավարության շենքը

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն այսօր առավոտից  միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջեւ ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որ իրենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։ Երթուղայինի վարորդները բողոքում են, որ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 6-7 աստիճանով: Երեւան քաղաքում […]

Կարող է ձեւավորվել միատարր ԱԺ

«Թվում է, թե մի իրավիճակում ենք, երբ բոլոր քաղաքական ուժերը ինքնարտահայտվելու հնարավորություն ունեին, բայց այս պահին չկան հրապարակում», – անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը : Նրա խոսքով, թեեւ ՏԻՄ ընտրությունները սխալ է քաղաքականացնելը, բայց քաղաքական դիսկուրսի տարրեր էլ չնկատվեցին։ Հրանուշ Խառատյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես պետք է այդ ուժերը պատրաստ […]

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում […]

Պատկերացնում եմ ապագա պատգամավորներին ու սարսափում. այս պահին ԱԺ-ը հակակշիռ է և պետք է մնա

Ես հասկանում եմ, որ մինչև այսօր ԱԺ-ը ոչ մի ձևով չի խոչընդոտել նոր կառավարության տնտեսական աճի ապահովմանը, սկսած կուտակային կենսաթոշակներից, Սևանի ջրառից ավարտած մինչ մեր օրերը ցանկացած ներկայացված նախագիծ հաստատվել է: ԱԺ-ը՝ մեղավոր չի, որ Նիկոլի կադրերը կոմպետենտ չեն, որ Նիկոլը բացառապես շարժվում է քայլարշավի մասնակիցներին աշխատանքի տեղավորելով: Օրինակ՝ Արարատի մարզպետը չորս ամիս հետո չգիտի, […]

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, գրում է Minval.az-ը։  Ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել» և տեղեկություն տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի մասնակցությամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու մասին: «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ […]

ՀԱԿ-ի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսը:   Հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ […]

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն:  «Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար», – ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ի՞նչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված