19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԿԸՀ նախագահը չմեկնաբանեց

«Մասնակիցների թիվը խոսում է բարձր ակտիվության մասին, եթե առաջին կեսին ավելի քիչ էին այցելում, կեսօրին բարձրացավ», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, գնահատելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ակտիվությանը։ Նա չմեկնաբանեց դիտարկումը, թե ապրիլին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո մասնակցության ավելի բարձր ցուցանիշ էր ակնկալվում։

«Դրանք արձանագրված թվեր են, որոնց վերաբերյալ կարող են լինել ամենատարբեր գնահատականներ»,-ասաց նա: Իսկ հարցին, թե ինչի մասին է խոսում այն փաստը, որ Երեւանի ավագանում ընտրություւններին մշտապես ակտիվությունը մոտավորապես նույն միջակայքում է եղել, ԿԸՀ նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցել չմասնակցելը կարող է պայմանավորված լիներ ամենատարբեր պատճառներով՝ սկսած եղանակային պայմաններից մինչեւ ընտրությունների մասնակից սուբյեկտներ:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը կազմել է 43,65 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից վստահության քվե էր խնդրել՝ խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ԱԺ ընտրությունների գնալու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ