12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երկուշաբթի օրվա աղոթք

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` « Թողնված են քե՛զ մեղքերդ » (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև […]

Առավոտը սկսենք աղոթքով

Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե` «Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։ Այնուհետև ավելացնում է. «Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք […]

Խաղաղության աղոթք

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Կանանց համար ամենաօգտակար բանջարեղենը՝ ըստ գիտնականների

Դիետոլոգները պնդում են, որ սմբուկը ամենաօգտակար բանջարեղենն է կանանց համար՝ գրում է telegraf.com.ua-ը: Բժիշկների հավաստիացմամբ՝ սմբուկը ոչ միայն օժտված է բացառիկ համային հատկություններով, այլև ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Այդ բանջարեղենը սպիտակուցների քանակով համեմատելի է մսի հետ: Գիտնականները թվարկում են սմբուկի օգտակար հատկությունները. այն հզոր հակաօքսիդանտ է, կանխում է կրծքագեղձի քաղցկեղը, պաշտպանում է ուղեղը, պարունակում է […]

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

Ամենակալ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնավոր Հայր, եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Օգտակար ու համեղ․ Գոգլի-մոգլի

Բաղադրությունը՝ Ձու-2 հատ Շաքարավազ-3 ճաշի գդալ Շոկոլադ Հատապտուղ Պատրաստման եղանակը՝ Ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև ստացվի թեթև և օդային զանգված։ Առանձին հարել ձվի սպիտակուցը, ավելացնել դեղնուցին, լցնել համապատասխան բաժակների մեջ և մատուցել։ Կարելի է զարդարել շոկոլադե քերուկով կամ թարմ հատապտուղներով։

Ինչն է տղամարդուն վստահություն ներշնչում` փողկա՞պը, թե՞ դրամապանակը

Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ տղամարդկանց ինքնավստահություն է ներշնչում ոչ թե դրամապանակի ծանրությունը, այլ փողկապը: Սոցիոլոգները նման եզրակացության են հանգել հետազոտությունների արդյունքում: Բացի դրանից, նրանք պարզել են, որ փողկապը շատ բան կարող է հուշել տղամարդու բնավորության և սոցիալական կարգավիճակի մասին: Գործարարները, որոնք գերադասում են կայունությունն ու անվտանգությունը, հազվադեպ են ռիսկի դիմում, նախընտրում են գծավոր ու […]

Ձուն վնասակար է առողջությանը

Կանադացի դիետոլոգները հաշվարկել են, որ հավի ձվի մեկ դեղնուցն ավելի վնասակար է, քան ֆաստֆուդի մեկ աման կերակուրը: Ձվի մեջ խոլեստերինի քանակը կազմում է 215-275մգ: Միաժամանակ, սենդվիչի մեջ մեկուկես անգամ ավելի քիչ խոլեստերին կա` 150մգ: Մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունեն, օրական սահմանափակեն իրենց սննդակարգը 200 մգ խոլեստերին պարունակող մթերքով:

Գիտնականները բացահայտել են գլխացավերի հիմնական պատճառը

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է մարդկանց մոտ գլխացավ առաջանաում։ Նրանց խոսքով՝ ամբողջ խնդիրը ուղեղի հատուկ տիպի մոլեկուլների մեջ է։ Երբ դրանք չափից շատանում են, գլխացավեր են սկսվում, սակայն երբ դրանք մեծ քանակով չեն, օրգանիզմին վնաս չեն հասցնում։ Գիտնականները խորհուրդ են տալիս այդ բակտերիաների քանակը բերել նորմայի սահմանի, ինչի համար պետք է C վիտամին պարունակող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված