12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչ ուտել նախաճաշին. շատ կարեւոր է ճիշտ սկսել օրը /տեսանյութ/

Նախաճաշը սնունդի ընդունման ամենակարեւոր ժամն է։ Շատ կարեւոր է առավոտը ճիշտ սնունդով սկսելը։ Սակայն պետք է իմանալ, որ ոչ բոլոր սննդատեսակներն է կարելի ուտել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, հակառակ դեպքում առողջական խնդիրներից չեք խուսափի։ 1, Ցիտրուսային Շատերն են օրը սկսում մի բաժակ թարմ քամած նարինջի հյութով, սակայն դա կարող է գաստրիտի ու ալերգիայի պատճառ դառնալ։ 2, […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Ո՞րն է այն ձեռքը, որ պահել է քեզ, երբ ընկնում էիր

«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»: Մարկոս Թ 22 Ո՞րն է այն ձեռքը, որ պահել է քեզ, երբ ընկնում էիր։ Ո՞ւր ես քայլել մխիթարություն գտնելու համար։ Ի՞նչն է օգնել քեզ, որ ոտքի կանգնես ու շարունակես ճանապարհդ, ի՞նչն է քեզ լուսավորել համատարած խավարի մեջ։ Ի՞նչ ես դու տեսնում, երբ նայում ես վեր․․․ Երևանյան […]

Ուրբաթ օրվա աղոթք

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

Մահացու թույն, որ քայքայում է առողջությունը

«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի […]

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներն իմ բանաս, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված