Պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ Մարդու Որդու վերևում բարձրանալիս
Հետևյալ օրը Հովհաննեսն իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր այնտեղ։ Տեսնելով, որ Հիսուսն անցնում էր այդտեղից, ասաց. -Ահա՛ Աստծու Գառը։ Երկու աշակերտները, լսելով Հովհաննեսի այս խոսքը, հետևեցին Հիսուսին։ Երբ Հիսուսը հետ դարձավ և տեսավ, որ նրանք հետևում են իրեն, ասաց. -Ի՞նչ եք ուզում։ Նրանք ասացին. -Ռաբբի՛, որտե՞ղ ես մնում (Ռաբբի նշանակում է «վարդապետ», այսինքն՝ […]





































