05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիրք վերընթերցելն օգտակար է առողջության համար

Միշտ թվում է, որ ընթերցած գիրքը նորից կարդալը նոր զգացողություններ է առաջացնում: Այժմ գիտնականները պարզել են, որ դա իսկապես այդպես է:

Daily Mail-ը գրում է, որ մի քանի անգամ ֆիլմեր դիտելն ու գրքեր կարդալը թույլ է տալիս, որ մարդիկ զգացմունքային առումով ավելի մոտ լինեն դրանց: Երբ մարդիկ կարդում կամ դիտում են առաջին անգամ, նրանք ավելի շատ կենտրոնանում են պատմության կամ իրադարձությունների վրա: Երկրորդ անգամ կարդալիս կարևոր են դառնում այն զգացումներն ու զգացմունքները, որոնք կան գրքում կամ ֆիլմում:

Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ վերընթերցումը դրական ազդեցություն է ունենում զգայական աշխարհի վրա: Ամեն անգամ գիրքը կարդալով, և դրանում առկա զգացմունքները ապրելով` մարդիկ ավելի շատ են հասկանում իրենք իրենց:

Գիտնական Քրիստել Անտոնիա Ռուսելն ասում է, որ վերընթերցումը բարձրացնում է ինքնագնահատականը: Գիտնականները նման եզրակացության են եկել ընթերցողների շրջանում հարցումներ անցկացնելուց և դրանք վերլուծելուց հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ