11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Երբեք ուշ չէ կյանքը փոխել, բայց ինչից սկսել

Երբեք ուշ չէ կյանքը փոխել, բայց ինչից սկսել: Մեզ վճռականություն է պակասում ու ահա, թե ինչ տեսակի: Երբ Ռուս եկեղեցու հայրերից Սերաֆիմ Սարովսկուն հարցրին, թե ինչու՞ է հոգևոր կյանքը սառում, ինչու՞ մեր կյանքում լուրջ փոփոխություն ու աճ չի ստացվում, նա պատասխանեց շատ պարզ բառերով: Նա ասաց, որովհետև մենք վճռականություն չունենք: Եթե մենք նայենք մեր կյանքին, […]

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված […]

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների հիշատակը

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների արժանապատիվ և խնկելի հիշատակը: Շնորհավորում եմ Թադեոս և Բարդուղիմեոս անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Մաղթում եմ, որ դուք էլ ձեր կյանքում և կյանքով Քրիստոսի լույսը առաքողներ լինեք ամենուր և ամեն օր: Ամեն ոք, որ եկեղեցի է մտնում, Սուրբ Խորանին Աստվածամոր պատկերը […]

Դեկտեմբերի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի   3-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվեն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը եւ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը: ԹԵՄԱ՝   ԱԺ ընտրությունների քարոզարշավ. քաղաքական ուժերի շանսերն ու հնարավորությունները:   Դեկտեմբերի 3-ին՝  ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Իմ քայլը» […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։  Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։        

Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։ Նա բեմահարթակի վրա կանգնած, միկրոֆոնը բռնած խոսում էր ընտրությունների ժամանակ քաղաքացու ինքնուրույն որոշման կարևորության մասին, և հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ (ցույց տվեց՝ անկանոն շարժումներ), չզարմանաք»։ Քիչ անց Փաշինյանը կրկին զգաց […]

Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով: […]

Այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից. Նիկոլ Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է հաջորդ տարի ջրամաբար կառուցել Մեղրիի մոտ։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց ՀՀ-ի տնտեսական զարգացման իր տեսլականը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ նախկին տնտեսական աճերը կառուցված էին հանքարդյունաբերության՝ ընդերքը քանդելու և արտահանելու, խաղադրույքների […]

Սրտիցս արյուն է գնում, բայց գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց. Գագիկ Ծառուկյան

«Այսօր մեր բանկային համակարգը լոմբարդային համակարգ է. մարդը դիմում է բանկին ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելով, այլ դիմում է ճարահատված։ Այդ քայլին դիմում է փրկելու երեխային, ծնողին։ Այսօր բանկի տոկոսները նվազեցնելն առաջնային է. բանկի տոկոսը պետք է լինի 2-3 տոկոս»,-այսօր Աշտարակի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։ Նա ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված