Ոչ թե անիծող, այլ՝ Ձայն Ես օրհնող, ոչ թե վրեժի ցասումով լցված, այլ՝ Շնորհ բաշխո՛ղ
Ազատո՛ղ Ես Դու՝ ո՛չ Դատապարտող, ո՛չ թե կորստի մատնող, այլ՝ Գտնո՛ղ, Կյանք պարգևող Ես՝ ո՛չ թե մահացնող, ո՛չ թե ցրող Ես ու տարագրող, այլ՝ Հավաքում Ես ցրածը չարի, ո՛չ թե մատնիչ, այլ՝ Կենսականությո՛ւն, ո՛չ թե ընկղմող, այլ՝ ընկղմածին Բարձրացնող վե՛ր, ո՛չ թե գլորող, այլ՝ ոտքի՛ հանող, ո՛չ թե անիծող, այլ՝ Ձայն Ես օրհնո՛ղ, ո՛չ թե […]





































