14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Էհ, Նիկոլ, Նիկոլ կամ կաշին փոխելու նուրբ արվեստը

Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:  Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, […]

Չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երաժշտության մասնագետ չեմ, Հերալդիկայի մասնագետ չեմ, չգիտեմ` Արամ Խաչատրյանի օրհներգն ա ավելի օրհներգ, թե Բարսեղ Կանաչյանի «Մեր հայրենիք»-ի մշակումը: Բայց վստահ եմ մի հարցում՝ չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը, եթե դա նույնիսկ լավագույն օրհներգն ա աշխարհում: Պետության օրհներգը երաժշտական մրցույթ չի, որտեղ ընտրվում ա […]

Հիմա ասող կա, ասողը ես եմ. սուպերվարչապետությունը Փաշինյանի «հագո՞վ» է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ներքո, սակայն սա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։ Վերջինս դեմ է ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալուն. «Ինչ է նշանակում՝ նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավար պետք է նշանակվի  քաղաքական դեմք, սրանից բխում է, […]

Հանրահավաք. կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ դեպի Եռաբլուր

Ուղղակի անհրաժեշտություն է փետրվարի 26-ին հանրահավաքը, ուր օրակարգում միայն մեկ հարց կլինի` Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության ՀՀՇ-ական թեզի նկատմամբ: Այն հայերը, ովքեր կտրականապես դեմ են նման զիջումների, պարտավոր են մեկընդմիշտ, գոնե մեկ անգամ, իրենց կյանքից մեկ օր, մեկ ժամ տրամադրել և ասել իրենց ոչը այս ազգադավ ծրագրին: Եթե հավատում եք հանրաքվեների արդարությանը, ուրեմն ձեռքներդ […]

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, […]

Հանցագործությունների թիվը 11.2 տոկոսով աճել է

2018-ին հանցագործությունների թիվը 11.2 տոկոսով աճել է: Եթե 2017-ին եղել է հանցագործությունների 20 284 դեպք, ապա 2018-ին այդ թիվը հասել է 22 551-ի: «2017-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2.5 անգամ՝ կազմելով 1353: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատի ավելացում տեղի է ունեցել մոտ մեկ քառորդ […]

Ժողովրդի անունը շահարկելով՝ ինչեր կարելի է անել . գիշերներ են լուսացրել, բայց պարգեւավճարի մասին չեն մտածել /տեսանյութ/

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը տարակուսած է, թե ինչու «նոր Հայաստանում» հիմնական թեզը դարձավ «Ժողովուրդն է որոշում» կարգախոսը։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ հիշեցնելով Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը, որում նշվում է, թե ժողովրդի անունը շահարկելով՝ ինչեր կարելի է անել։ Տնտեսագետը զարմացած է նաեւ, թե ինչպես մի քանի ամիս աշխատելուց հետո կարող են պաշտոնյաներն իրենց […]

Արյունալի քրոնիկոն. ի՞նչ կապ ունի Ծառուկյանի որդին զինված բախման հետ եւ ո՞ւմ համար են բարեխոսել «վերեւներից»

Մամուլը շարունակում է քննարկել նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, որին ներգրավված է եղել ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին, ով ձերբակալվել է, 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ըստ մամուլի՝ զինված միջադեպին ներգրավված է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։  Դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված