25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երաժշտության մասնագետ չեմ, Հերալդիկայի մասնագետ չեմ, չգիտեմ` Արամ Խաչատրյանի օրհներգն ա ավելի օրհներգ, թե Բարսեղ Կանաչյանի «Մեր հայրենիք»-ի մշակումը: Բայց վստահ եմ մի հարցում՝ չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը, եթե դա նույնիսկ լավագույն օրհներգն ա աշխարհում: Պետության օրհներգը երաժշտական մրցույթ չի, որտեղ ընտրվում ա լավագույնը: Պետության օրհներգը, իհարկե, երաժշտության լեզվով, տեսքով, բայց իր մեջ կրում ա բազմաթիվ քաղաքական, քաղաքակրթական, հոգեբանական, ապագայագիտական, փիլիսոփայական, երազանքային ուղերձներ թեʹ սեփական սերունդներին, թեʹ աշխարհին: Հիմա, ի՞նչ ուղերձ ա Սովետական Հայաստանի օրհներգը վերադարձնելու գաղափարը: Օրհներգի փոփոխության հարց, իհարկե, կարող ա քննարկվել, տարիներ շարունակ, բայց չի կարող քննարկվել Սովետական Հայաստանի օրհներգի վերադարձի հարց»: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ