ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել է դեղերի 2-4 անգամ բարձր գների. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն։ […]





































