26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել է դեղերի 2-4 անգամ բարձր գների. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն։
Այսպես, օրինակ, կարևորագույն ստարտափ է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ Մինչև հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։ Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն և դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին։

Գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, և այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վսհտահելի չեն։ Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության։ Այսպես, Յանումետ դեղամիջոցը Երևանում արժե 52 դոլար, իսկ Կիևում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 և 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար և 4 դոլար, ճնշում չափող կասաավտոմատ սարքը՝ 56 դոլար և 16 դոլար։ Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է և կարելի է լուծել 6 ամսում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ