Մտի լայվ, արա /տեսանյութ/
Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գաղտնիք չէ, որ պարոն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի […]
Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ եւ մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից եւ էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գոծողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների […]
Դատարանների ելքն ու մուտքերը փակելն արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում, իսկ դրա համար Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն […]
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը, որը, ըստ տեղեկությունների, կոորդինացնում է փաշինյանական ֆեյքերի մի մեծ խմբաքանակի աշխատանքները, և որը վերջերս հայտնի է դարձել զինված ԱԺ մտնելով, ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանրապետության բոլոր դատարանների հասցեները՝ ըստ մարզերի: Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը զենքով մտել էր Ազգային ժողով, բայց իշխանությունները փորձում են ամեն կերպ կոծկել միջադեպը: Հիշեցնցենք, […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին, ժամը 08:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանները: Տեղեկություններ կան, որ Իմ քայլում խորհրդակցություն են արել ու որոշել, որ բոլորով մասնակցելու են ակցիային՝ ամեն մեկն իր տեղում, սակայն Փաշինյանը, ինչպես հայտնեց ֆեյսբուքյան եթերում, իր աշխատասենյակից է հետևելու ամեն ինչին: Փաշինյանի կոչին արձագանքել էր նաև Իմ քայլը […]
6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանցագործության մասին հաղորդումէ ներկայացրել ֆեյսբուքում, մասնավորապես նշելով. Ատելության քարոզի արդյունքը նման անմեղսունակներն են, եւ սա դեռ սկիզբն է: Կարծում եմ՝ իրավապահները ժամանակ կգտնեն արձանագրելու հանցագործության մասին հաղորդումը: Ուղիղ մեկ տարի է երկրի վարչապետը սեւ ու սպիտակ է անում՝ փռում է ասֆալտին, ծեփում պատերին, կտրում է թեւերը, բռնում վզներից, մատ […]
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։ Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու […]
Վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց: Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ասել է, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի: «Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի […]
























