Հասնելու ենք նրան, որ Արցախի և Հայաստանի միջև լինի կապի վերջնական միասնական գին. ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և Հայաստանում, և Արցախում։ 2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։ Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, […]





































