25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց դիմահարդարման տանից դուրս գալը սթրես է կանանց համար

Հարցում անցկացնելով կանանց շրջանում՝ պարզվել է, որ նրանց 70 տոկոսը հրաժարվում է տանից դուրս գալ առանց դիմահարդարման կամ պատշաճ սանրվածքի:

Նման տեսքով տանից դուրս գալը, աշխատանքի գնալը նրանց համար առավել սթրեսային վիճակ է ստեղծում, քան օրինակ՝ հրապարակային ելույթ ունենալը կամ հարցազրույց տալը, նույնիսկ առաջին հանդիպման գնալը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ահա թե ինչու են կանայք մեկուկես ժամ շուտ արթնանում և երկար ժամանակ անցկացնում լոգարանում հայելու առաջ:

«Կանանց շրջանում ձևավորված կարծիքի համաձայն՝ գործատուները կարող են խտրականություն դնել, եթե իրենք դիմահարդարված չլինեն: Ուսումնասիրությունները պարզել են, որ դիմահարդարված և խնամված կանայք իրենց գործատուների կողմից դիտվում են որպես շատ վստահելի, հաճելի և գրագետ: Բայց իհարկե դա էլ պետք է չափի մեջ լինի, քանի որ չափից ավելի ցայտուն դիմահարդարումը կարող է անվստահություն առաջացնել»,- ասում է հոգեբան Սելիա Բիբին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ