15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղորդում հանցագործության մասին: Դատախազությունը BBC-ի հրապարակման դեպքով պետք է քրգործ հարուցի

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նա գրում է․

«BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնսկ տեականորեն չէր կարող լինել, հետեւաբար հարկ չեմ համարում անդրառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել եւս վերլուծել դրանք:

Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետեւյալ նախադասության վրա, որը իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:

Ի՞նչ է սա . . .

Ի՞նչպես է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցը «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին:

Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը:

ՀՔԾ պետք է անհապաղ հայտարարութուն տարածի եւ, կ՛ամ հերքի այս պնդումը եւ մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամարել նախաքննության նյութերը:

Եթե ՀՔԾ-ը հայտարարի, որ BBC ստում է եւ նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեակա գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով եւ գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն:

Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր.-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաեւ խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնսգրքի 342 եւ 299 հոդվածների հատկանիշներով:

Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերը օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր եւ միայն իշխանության կորուստը ուղղակի փրկություն կլինի նրանց համար:

Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ