28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման բանաձևից

Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված: Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Գեղամ Նազարյանը։ «Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: […]

Երևան քաղաքի բնակիչները խաբված են. այսօր քաղաքում համաճարակ է. Արմեն Ներսիսյան

«Քաղաքային իշխանություններին ինչ հարցով դիմում ես, ասում են՝ մենք այդ մասին գիտենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: «Գետառի հարցով բազմիցս դիմել ենք քաղաքային իշխանություններին, որ Գետառը մաքրելուց 10 օր հետո նորից աղտոտվում է, 37 մլն դրամը իզուր մի ծախսեք մաքրելու համար, […]

Մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա. Մինասյանը՝ հեղափոխության մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, ներկայացնում ենք այն ստորև. «Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։ Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ […]

Լարված իրավիճակ Գեղարքունիքում: Գյուղացիները փակել են ճանապարհը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։ Մանրամասն՝ shamshyan.com 

«5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»: ԱԻՆ-ից հայտնել էին, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:  

Թավշյա իշխանությունները պատմության գրքերն են խմբագրում: Մեր երեխաներին կսովորեցնեն, թե այս կամ այն թագավորը միասեռական են եղել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Կայքերից մեկում երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հարցազրույցը կարդացի։ Խոսքը հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերի խնդրին էր վերաբերվում։ Դե երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ թավշյա իշխանություններն արդեն այդտեղ են հասել՝ պատմություն են խմբագրում։ Ուզում են մեր երեխաներին պատմության իրենց վերսիան որպես ճշմարտություն մատուցեն՝ կեղծված ընտրություններ, Մարտի մեկ և այլն, […]

Իմ քայլի պատգամավորը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը գրում է. Որոշ դիտարկումներ Ստամբուլի կոնվենցիայի (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա») վերաբերյալ։ Ուրեմն։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի Գ կետի համաձայն՝ «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է […]

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում աղքատացել են. Ֆորբս

Աշխարհի ինը ամենահարուստ գործարարները մեկ օրում ընդհանուր առմամբ կորցրել են 18 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է «Ֆորբսը»։ Նրանց կտրուկ «աղքատացումը» պայմանավորված է եղել ամերիկյան ֆոնդային ինդեքսների կտրուկ անկման հետ։ Այսպես Ջեֆ Բեզոսը կորցրել է 3,5 միլիարդ դոլար, Մարկ Ցուկերբերգը՝ 3,2 միլիարդ, իսկ Բեռնար Առնոն՝ 3 միլիարդ դոլար։ Բաժնետոմսերի գնանկումը շրջանցել է միայն Նյու-Յորքի նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված