28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թավշյա իշխանությունները պատմության գրքերն են խմբագրում: Մեր երեխաներին կսովորեցնեն, թե այս կամ այն թագավորը միասեռական են եղել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

Կայքերից մեկում երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հարցազրույցը կարդացի։ Խոսքը հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերի խնդրին էր վերաբերվում։ Դե երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ թավշյա իշխանություններն արդեն այդտեղ են հասել՝ պատմություն են խմբագրում։ Ուզում են մեր երեխաներին պատմության իրենց վերսիան որպես ճշմարտություն մատուցեն՝ կեղծված ընտրություններ, Մարտի մեկ և այլն, և այլն։

Ու ահա այդ կոնտեքստում Աշոտ Մելքոնյանը հայտարարում է, որ 2008թ. նախագահական ընտրությունները կեղծված են եղել։ Ասում է, որ հիմա կարող են «շատ ավելի ազատ գրել», պատմել այն մասին, «որ խաղաղ ցույցեր էին ընթանում, որից հետո իշխանությունները ուժ գործադրեցին, տեղի ունեցավ բախում, արդյունքում զոհվեցին 10 քաղաքացիներ»։ Դե իսկ նախկին՝ հիմա արդեն սխալ ճանաչաված դասագրքերը կազմելիս իրենք հղվել են պաշտոնական աղբյուրներին, մասնավորապես ԿԸՀ-ի տվյալներին։ «Մենք պատմաբան ենք, մենք ոչ դատարան ենք, ոչ դատախազ, որ որոշենք», – արդարանում է Մելքոնյանը։ Դե, դե, պարոնայք պատմաբաններ, կեցցե՛ք։

Ափսոսում եմ, իհարկե այս ամենի համար։ Հայոց պատմության դասագրքի հաջորդ խմբագրության մեջ երևի պիտի գրեն, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ղարաբաղյան կլանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետությունը, Ապրիլյան պատերազմը պայմանավորված բան էր, ՀՀ իշխանությունները մատաղ են արել հայ զինվորներին և այլն, և այլն։

Հետո մեր երեխաներին կսկսեն սովորեցնել, թե այս կամ այն թագավորը միասեռական են եղել, եկեղեցին մասոններին է ծառայել ու էլի նման շատ աղբ, որ այսօր կա իշխող թիմի ու հատկապես կրթության ու էլի լիքը բաների նախարարի գլխում։ Պրոցեսը պետք է, որ հեշտ ընթանա։ Դե որովհետև պատմություն սրբագրողներ փաստորեն կան։ Ու, ոնց հասկանում եմ, բարոյական առումով որևէ սահմանափակումներ չունեն։ Ահա այսպես…

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ