«ՍԴ դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ». Արևիկ Պետրոսյան
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը պատասխանել է 168.am-ի հարցերին –Տիկին Պետրոսյան, Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբեի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան` Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Դիմումն արդեն մուտքագրվե՞լ է Սահմանադրական դատարան: –Այո՛, դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել երեկ` հոկտեմբերի 7-ին: –Ի՞նչ տրամադրվածությամբ եք ընդունել հիշյալ դիմումի փաստը: –Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական […]





































