20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մա՞րդ էլ էսքան անաղուհաց «քրդի շուն» լինի

Հայաստանի ոչ բարով վարչապետը մնում-մնում` բողոքում է արեւմտյան «պապաններից»։ Թե բա` կաշվից դուրս եկանք, անարյուն «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արեցինք` ծառից մի տերեւ չընկավ, Հայաստանը դարձրինք համաշխարհային ժողովրդավարության փարոս` բանի տեղ դնող չկա. ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան տիրություն չեն անում «հեղափոխության արժեքներին», փող չեն տալիս, գյուռ-գյուռ ներդրումներ չեն անում, չեն թփթփացնում ուսերիս Ռուսաստանի հետ անընդմեջ «հորթուբորթ» անելու համար, հետս նկարվելը` սելֆի անելն ի՞նչ է, էդ էլ չեն անում… Եվ շատ իզուր է բողոքում…

Էն, որ քեռի Սեմը ջայլամի պես գլուխը մտցրել է ավազի մեջ` «չի նկատում», թե Նիկոլն ու իր ջոկատն ինչպես են օր օրի բազմապատկվող փութաջանությամբ ոտները սրբում մեր Սահմանադրության եւ օրենքների վրա, անհատական եւ խմբակային հարձակումներ գործում դատարանների, հատկապես Սահմանադրական դատարանի, մամուլի եւ խոսքի ազատության նկատմամբ, Բրյուսելն էլ, իրեն «շլանգի» տեղ դնելով, ասում է, որ աջակցում է «նոր» Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «իրավական բարեփոխումների» գործընթացին, արդեն մե՜ծ, շա՜տ մեծ`անգնահատելի օգնություն է իրավական պետության եւ ժողովրդավարության ինստիտուտների «թավշյա» բռնաբարներին։

Աջակցությունը պոզով-պոչո՞վ է լինում…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ